|
Փոխարժեքներ
19 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Հրապարակ»-ը գրում է, որ իշխանությունները հպարտանում են ամերիկյան Ֆայրբըրդ AI-ի նախագծով՝ Հրազդանում արհեստական բանականության ՏՄԿ-ի կառուցմամբ և գրաֆիկական պրոցեսորների մատակարարմամբ, սակայն այն նաև գտնվում է ուժային կառույցների հատուկ դիտարկման ներքո։
ԱԱԾ-ն, ըստ պարբերականի, հաշվետվություն է ներկայացրել Անվտանգության խորհրդի գրասենյակին, ուր նշվում է, որ 2026 թ. ապրիլից Մեթյու Քրոուն չորս անգամ այցելել է կենտրոն։ Առաջին այցին նրան ուղեկցել է փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանը, հետո՝ ԱՄՆ դեսպանության այլ աշխատակիցներ, որոնք դիվանագիտական պաշտոններ չեն զբաղեցնում։
Նրա վերջին երկու այցելությունների ժամանակ կենտրոն է մուտք գործել նաև երկու բեռնատար՝ հատուկ հակահարվածային արկղերով սարքավորումներով։ Պարբերականի փոխանցմամբ, նման վերահսկողություն սովորաբար իրականացվում է, երբ խոսքը պաշտպանական օբյեկտի մասին է: