|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ընդունել է կազմակերպության ներկայացուցիչներին։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների իրավունքների պաշտպանությունը մեր մշտական ուշադրության կենտրոնում է:
Մարդու իրավունքների պաշտպանի համար կարևոր է, որ Հայաստանում ապրող ազգությամբ եզդի մեր եղբայրներն ու քույրերը կարողանան արդյունավետ իրացնել իրենց իրավունքները՝ պահպանելով ազգային ավանդույթներն ու արժեքները:
Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ արտակարգ դրության օրերին «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» Պաշտպանի ուղեցույցը հրապարակվել է նաև եզդիերեն այն հիմնավորմամբ, որ ազգային փոքրամասնությունները պետք է կարողանան իրենց առնչվող հարցերին ծանոթանալ ազգային լեզվով։
Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավար Սաշիկ Սուլլթանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին ոլորտում իրականացվող աշխատանքների համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքներ իրականացնելուն առնչվող հարցեր։