|
Փոխարժեքներ
17 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
ՀՀ-ի կողմից ՀՀ քաղաքացուն հովանավոր լինելու մասին գրառումը չկա, այն փոխարինվել է։
Այս մասին գրել է օգտատեր Արմինե Վասիլյանը՝ համեմատելով գործող հին և նոր անձնագրերի առաջին էջերը։
«Մի նկատառում կուզեի ավելացնել անձնագրի հետ կապված։
Մեր այժմյան անձնագրում գրված է, որ անձնագրի կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը։ Այժմ ուշադրություն դարձրեք, թե ինչ է գրված նոր անձնագրում։ Գրված է, որ մենք ճամփորդելու իրավունք ունենք ու վերջ... УРА, ТОВАРИЩИ!
Այսինքն ստացվում է, որ եթե, Աստված մի արասցե, ինչ-որ բան պատահի Հայաստանի քաղաքացու հետ արտերկրում, ՀՀ-ը ոչ մի պատասխանատվություն չի կրում իր քաղաքացու հանդեպ, հովանավոր չի կանգնում։ Ինչ ուզում եք եղեք, ձեր խնդիրն է...
Մի՞թե իր երկիրը հարգող և քաղաքացուն գնահատող ղեկավարն այդպե՞ս է վարվում»։
Հիշեցնենք՝ Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման գործընթացը քննարկվել է աշխատանքային հանդիպման ընթացքում։
Արարատի մերժումը շարունակվում է․ նոր կենսաչափական անձնագրերում կլինի Արագած լեռը։