|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
1915 թվականի ապրիլի 24-ը մի ամբողջ ժողովրդի ոչնչացմանն ուղղված ողբերգության սկիզբն էր, որը խլեց մեկ միլիոնից ավելի կյանք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն։
«Օրոր Բերժեի հետ Հայաստան կատարած իմ այցի ընթացքում մենք մասնակցեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայացած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պաշտոնական արարողություններին»,-գրել է նա՝ հավելելով, որ 111 տարի անց Ֆրանսիայի ներկայությունը Երևանում հիշատակի և հավատարմության դրսևորում է։
Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին էլ նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապը վերացական չէ։ Այն պատմական է, մարդկային և անխզելի։
«1967 թվականից ի վեր Երևանում վառվում է հավերժական կրակը։ 1.5 միլիոն կորած կյանք։ Ցեղասպանություն»,-գրել է նախարարը, հավելելով, որ ապրիլի 24-ին հիշելը նշանակում է հրաժարվել մոռանալուց և երբեք թույլ չտալ, որ ժխտումը կամ կեղծիքը ծաղկեն։