|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Լիբանանը մասնակցում է ԱՄՆ-ի գլխավորած բանակցային գործընթացին՝ Իսրայելի հետ հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Կիպրոսում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։
«Մենք հույս ունենք հասնել ագրեսիայի դադարեցմանը և իսրայելական զորքերի դուրսբերմանը»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ Լիբանանը այլևս տարածաշրջանային հակամարտություններում գործարքի առարկա չի լինի։
«Մենք բանակցություններ ենք վարում մեր անունից՝ պաշտպանելով ազգային շահերն ու ինքնիշխանությունը», -ասել է Աունը` հիշեցնելով, որ Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2024 թվականի պատերազմը Լիբանանի տնտեսությանը 14 միլիարդ դոլարի վնաս է հասցրել։