|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» (ՄԻՄ-İHD) Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ վերահաստատելով իր պահանջները։ «İHD»-ի հայտարարության մեջ շեշտվում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը նշանակում է շարունակել հանցագործությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
«Քանի դեռ Հայոց ցեղասպանությունը ժխտվում է, իսկ մեղավորները մնում՝ անպատիժ, այդ հանցանքը շարունակվում է իրագործվել հենց ժխտման միջոցով։ Չպատժված հանցագործությունը միշտ կրկնվում է»:
İHD-ը նշում է, որ ժխտողականությունը միայն անցյալի անցյալի մերժում չէ, այն նաև հարված է զոհերի սերունդներին, որոնք ամեն օր ստիպված են լինում վերապրել այդ ողբերգությունը։ Բացի այդ ասվում է, որ ժխտման հետևանքով ոճրագործները (Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաներ) «հերոսացվում են», ինչն էլ հասարակության մեջ սնում է ռասիզմի դրսևորումներ:
Միության տարածած հայտարարության մեջ հիշեցվում է, որ İHD-ը եղել է առաջին կազմակերպություը Թուրքիայում, որը դեռևս 2005-ին բացահայտ կերպով օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը և սկսեց ոգեկոչման միջոցառումներ իրականացնել։ Իրենց միությունը նաև հարգանքի տուրք է մատուցել թուրքական բանակի հայ զինվոր Սևակ Շահին Բալըքչըի հիշատակին, ով սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին զինծառայության ժամանակ։
Հայտարարության ավարտին միությունը կրկնել է իր հիմնական կարգախոսը. «Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր»։