|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ փետրվարի 24-ին, ժամը 12:00-ին Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման աշխատանքների շրջանակում «Բնապահպանական ազդեցության գնահատման» հաշվետվության վերաբերյալ, որը մշակվել է ԱԶԲ-ի պահանջների համաձայն։
Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անցած գրեթե 8 տարում շինարարական ոչ մի մեծ ծրագիր չի իրականացրել, իրենց խոստացած ակադեմիական քաղաքը, մետրոյի Աջափնյակի կայարանը չի կառուցել, Դիլիջանի ավտոմոբիլային թունելը ո՞նց են կառուցելու։