|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին։ Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Սուրեն Պապիկյանը հրամանով չեղարկել է դեռ 2000 թվականից ուժի մեծ եղած ՊՆ նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էին ՀՀ Զինված ուժերում հոգեւոր ծառայության, գնդերեցների գործունեություն։
Գնդերեցներ, որ 1997 թվականից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ եղել են զինվորի կողքին, ապրել նրանց հետ, պայքարել նրանց հետ, զոհվել, վիրավորվել, անհետ կորել…
Հետաքրքիր է՝ Պապիկյանն ինչ է անելու Աշոտ Բ Երկաթ Բագրատունի թագավորի խաչի հետ, որը հայտարարվել էր Հայոց բանակի պահապան և հովանավոր սրբություն…
Սրանք այս ամենն ինչպե՞ս են մարսելու»,- գրել է նա։