Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Ընդ որում, ըստ նրա, երեկ չի սկսել. սկսել է «18 թվի իշխանազավթման հենց առաջին օրերից»:
«Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ իրավիճակը։ Հասկանալ իրավիճակը թե՛ լոկալ (հայկական) և թե՛ գլոբալ (համաշխարհային) միտումների համատեքստում։
Եթե ժամանակ ունեք՝ կարդացեք Ռուս Ուղղափառ Եկեղեցու ամենախարիզմատիկ առաջնորդներից մեկի՝ Միտրոպոլիտ Իլարիոնի «Հիսուս Քրիստոս. կյանքն ու ուսմունքը» շարքի 2-րդ գրքի («Լեռան քարոզը») եզրափակիչ հատվածը։ Կարծում եմ՝ շատ օգտակար կլինի հակառակորդին ավելի լավ ճանաչելու ու գլոբալ միտումներն ավելի լավ հասկանալու տեսանկյունից»,- գրել է Մելիքյանը: