|
Փոխարժեքներ
11 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ընթացող խորհրդակցությունների արդյունքներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և Կիևի միջև քննարկումների ընթացքը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ չնայած դժվար հարաբերություններին, Մոսկվայի և Վաշինգտոնի շփումները շարունակվում են։ «Դրանք անդադար շարունակվում են», – հայտարարել է մամուլի քարտուղարը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները ակտիվացել են հակամարտության կարգավորման հնարավոր ձևաչափերի և Կիևին հետագա աջակցության հետ կապված քննարկումների ֆոնին։