|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Սիրիայի Իդլիբում կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել. գրում է ՏԱՍՍ-ը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկի հայտարարությունը. հայտնում է Yerkir.am-ը:
Նա,մասնավորապես, նշել է.
«Գլխավոր քարտուղարը մեծ մտահոգությամբ է հետևում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում էսկալացիային ու այն տեղեկություններին, որ օդային հարվածի հետևանքով զոհվել են տասնյակ թուրք զինվորականներ,- նշել է նա ու հավելել. «Գլխավոր քարտուղարը կրկին կոչ է անում կրակն անհապաղ դադարեցնել և մտահոգություն է հայտնում ռազմական գործողությունների հետեւանքով խաղաղ բնակիչների զոհվելու հավանականությամբ»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները: