|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառել է Սաղմոսավան համայնքից մի հսկայական հողակտոր Հայ առաքելական եկեղեցուն տրամադրելու վերաբերյալ որոշման նախագիծ։ ՏԿԱԻՆ-ը առաջարկում է մոտ 4 հազար քառակուսի մետր մակերեսով այդ հողակտորը եկեղեցուն հանձնել այդտեղ մշակութային կենտրոն կառուցելու խոստման դիմաց։
Թե այդ ինչ մշակութային կենտրոն է, որքան է արժենալու այն, ինչ տեսք է ունենալու նախագծում ոչ մի ակնարկ չկա։ Նշված հողակտորը գտնվում է հայտնի Սաղմոսավանքի հարեւանությամբ, Քասախի ձորի պռնկին եւ ներկայումս օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Կարելի է սպասել, որ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը մտադիր է հայաստանցիների եւ զբոսաշրջիկների համար ներկայումս բավականին գրավիչ այդ վայրը վերածել կրոնական ուղղվածության էլիտար օբյեկտի, որը եկամուտներ կապահովի եկեղեցուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում