Փոխարժեքներ
09 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 445.29 |
RUB | ⚊ | ₽ 4.6883 |
GBP | ⚊ | £ 513.38 |
GEL | ⚊ | ₾ 141.21 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Օրեր առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանի եւ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի անունները հանվել են վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակից։
Բարձրագույն դատական խորհրդից այս որոշման վերաբերյալ մեզ փոխանցեցին, որ նրանց «կտրել» են ԲԴԽ-ում, քանի որ ԲԴԽ անդամների մեծամասնությունը խորհրդակցական սենյակում կողմ չի քվեարկել նրանց վերաքննիչ գործուղելու առաջարկին։ Դատական համակարգի մեր աղբյուրներն ասում են, թե պատճառն այն է, որ այս երկու դատավորն աշխատանքային քիչ ստաժ ունեն։
Երկուսն էլ 2017-ից են դատավոր աշխատում, սկզբում մարզում են նշանակվել, եւ ԲԴԽ անդամները կարծում են, որ նման կարեւոր դատարանում աշխատելու համար նրանք բավարար փորձ չունեն:
Գտնում են, որ վերաքննիչում աշխատելու համար մինիմում 10 տարվա փորձառություն է պետք։ Պատմում են, որ Գոռ Շահբազյանը հանգիստ է տարել ԲԴԽ որոշումը, իսկ 42-ամյա Գզոգյանը, որն 8 տարի է՝ դատավոր է աշխատում, եւ որի համար առանց այն էլ մեծ առաջընթաց էր Լոռու մարզի դատարանից 2022-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվելը, շատ դժգոհ է մնացել եւ գործընկերների շրջանում դժգոհել է ԲԴԽ որոշումից։
ԲԴԽ-ից մեզ ասացին, որ դատավորի` մասնավոր զրույցներում տված գնահատականները չեն մեկնաբանում։