կարևոր
3151 դիտում, 5 օր առաջ - 2025-04-10 23:40
Աշխարհ

Թագավոր Չարլզ III-ը և թագուհի Քամիլան հանդիպել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ

Թագավոր Չարլզ III-ը և թագուհի Քամիլան հանդիպել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և թագուհի Քամիլան ամուսնության 20-ամյակի տոնակատարությունները համատեղել են պետական այցի հետ՝ շրջելով Իտալիայում, որտեղ հանդիպումներ են ունեցել երկրի նախագահի, վարչապետի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, ով վերջերս դուրս է գրվել հիվանդանոցից։ յս մասին հայտնում է «BBC»-ին։

Հռոմի պապի հետ հանդիպումը նախապես չէր հայտարարվել։ Թագավորական զույգի պաշտոնական այցը Վատիկան հետաձգվել էր, քանի որ Ֆրանցիսկոսը թոքաբորբով հիվանդանալուց հետո, երկամսյա հանգստի կարիք ուներ։ Հանդիպումը հաստատվել է միայն ապրիլի 9-ի առավոտյան՝ թագավորական այցի երրորդ օրը։ Թագավորը և թագուհին Հռոմի պապին այցելել են նույն օրը կեսօրին Վատիկանի Սուրբ Մարթայի տանը (Casa Santa Marta)։ Վատիկանը հինգշաբթի առավոտյան հրապարակել է 20 րոպե տևած հանդիպման լուսանկարը։

Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ թագավորը և թագուհին ուրախ են, որ Սրբազան Քահանայապետը իրեն բավական լավ է զգում նրանց ընդունելու համար և իրենք անձամբ հնարավորություն են ունեցել փոխանցելու իրենց բարեմաղթանքները։

Սա նաև երկու եկեղեցիների ղեկավարների հանդիպում էր։ Որպես Մեծ Բրիտանիայի միապետ՝ Չարլզը գլխավորում է Անգլիական եկեղեցին, որը 1534 թվականին բաժանվել է կաթոլիկ եկեղեցուց։