|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արիության շքանշանով պարգևատրել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին: Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
«Զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության, խիզախության և անձնվիրության համար բանակի գեներալ Վալերի Վասիլիի Գերասիմովին պարգևատրել Արիության շքանշանով», - ասվում է փաստաթղթում:
Վալերի Գերասիմովը Ռուսաստանի Գլխավոր շտաբը ղեկավարում է 2012 թվականից։ 2016 թվականին արժանացել է Ռուսաստանի հերոսի կոչման։