Փոխարժեքներ
21 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.01 |
EUR | ⚊ | € 446.28 |
RUB | ⚊ | ₽ 4.7349 |
GBP | ⚊ | £ 513.5 |
GEL | ⚊ | ₾ 141.4 |
«Հրապարակ» թերթը գրում է. Արսեն Թորոսյանի սոցապնախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Մեր տեղեկություններով, 2 թեկնածու կա․ մեկը հանձնաժողովի ներկայիս փոխնախագահ Հռիփսիմե Հունանյանն է, որը բախտի բերմամբ մանդատ է ստացել, ապա՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը՝ Լուսինե Բադալյանի հրաժարվելու պատճառով, սակայն ՔՊ -ում նրան չեն համակրում:
Բոլորը հիշում են, որ նա թիվ 1 քաղաքական մարմնում հայտնվել է առանց բարձրագույն կրթություն ունենալու եւ հակված են նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանի թեկնածությանը։
Սեպտեմբերի 8-ին մեկնարկելիք նստաշրջանից առաջ ՔՊ-ն նիստ կանի եւ կընտրի հանձնաժողովի նախագահ։