|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր Վանաձորի ավագանին պետք է փակ գաղտնի քվեարկությամբ ընտրի Վանաձորի քաղաքապետին: Հիշեցնենք, որ շեմն անցած երեք ընդդիմադիր ուժերը` «Լուսավոր Հայաստան»-ը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդ»-ը, ստորագրել են հուշագիր «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտնի քվեարկելու վերաբերյալ:
Նիստի ժամանակ ելույթներով հանդես եկան Քրիստ Մարուքյանն ու ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը: Քրիստ Մարուքյանը խոսեց համագործակցային միջավայրի կարևորության ու Վանաձորի զարգացման ծրագրերի մասին: Նրա խոսքով` առանց հետ նայելու պետք է աշխատեն` անկախ այն բանից, ով կընտրվի քաղաքապետ:
Մամիկոն Ասլանյանն էլ նշեց, որ, անկախ քաղաքական կոնյունկտուրայից, պետք է միավորվել և գործել` հանուն Վանաձորի զարգացման: «Ես կուզենայի, որ ընտրության արդյունքները արտացոլեին Վանաձորի բնակչության կարծիքը: Իսկ վանաձորցիները կատարել են իրենց ընտրությունը, այն պետք է հասնի ուղիղ հասցեատիրոջը, այլ շահարկումներ պետք չեն»,- ասաց ՀՀԿ թեկնածուն: