կարևոր
274 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-03 17:07
Աշխարհ

Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների ջերմացման գործոնների մասին

Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների ջերմացման գործոնների մասին
Թուրքիայում ձերբակալությունների նոր ալիք է սկսվել Ստամբուլի ընդդիմադիր մունիցիպալիտետի նկատմմբ «կոռուպցիոն» գործերի շրջանակներում. այս անգամ ձերբակալվել է 44 մարդ, այդ թվում՝ Բեյօղլուի շրջանի քաղաքապետ Ինան Գյունեյը, այն որ ոստիկանական գործողությունն ուղղված է ընդդիմությանը լռեցնելուն, հայտարարում են Ժողովրդա-հանրապետական կուսակցության քաղաքական գործիչները, որոնք մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են նախաձեռնել:Ավելի վաղ Էրդողանի գլխավոր մրցակից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին դատապարտել էին 1 տարի 8 ամսվա ազատազրկման՝ «պաշտոնյային ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ հրապարակայնորեն վիրավրելու» եւ սպառնալիքներ հնչեցնելու համար: Նրան արդարացրել են «ահաբեկչության դեմ պայքարին մասնակցած անձանց հետապնդելու» մեղադրանքով։ Իմամօղլուին ձերբակալել էին մարտին՝ թաքցնելով Սիլիվրի բանտում, ինչը տեղի ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաների պատճառ էր դարձե՝լ Բրյուսելից մարդու իրավունքների արտոնագրված սիրահարների գրեթե լիակատար լռության ներքո: «Այդ քայլերը կարող են մեկ տասնամյակ հետ շպրտել Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները», սակայն նման բացականչությւնները ծիծաղից բացի այլ բան չեն առաջացնում:

Դեռեւս 2024 թ-ին Բրյուսելը որոշել էր խորացնել երկխոսությունը Անկարայի հետ, եւ շատերը մտածում էին, թե արդյոք ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններում տարիների դադարից հետո կուտակված տեմպը կպահպանվի ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների սաստկացման խորապատկերին։Իմամօղլուի ձերբակալությունից մի քանի շաբաթ անց ԵՄ ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեկի հետ՝ Բրյուսելում Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ բարձր մակարդակի տնտեսական երկխոսության վերաբերյալ հանդիպման շրջանակներում: Ֆիդանը մասնակցեց ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը հայտնի է որպես ՛հիմն»:Խորհրդակցությունները շարունակվել են գրեթե առանց ընդմիջումների, մինչ թուրքական դատարանները ձերբակալում էին համաժողովրդական քվեարկությամբ ընտրված եւ Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը սատարող քաղաքապետերին: «Սպասում ենք ԵՄ-ի արձագանքին, որը նման էր Վրաստանի դեպքում։  Հետեւողական արտաքին քաղաքականության նոր փորձություն, թե հրավեր՝ ի ցույց դնելու մեր ավանդական «երկակի ստանդարտները»»,- հուլիսի 5-ին երեք քաղաքապետերի ձերբակալությունից հետո գրել է Նաչո Սանչես Ամորը՝ Եվրոպական խորհրդարանում Թուրքիայի հարցով զեկուցողը։ Բայց նման արձագանք չեղավ։

Հուլիսին Թուրքիայի առեւտրի նախարար Օմեր Բոլաթը հանդիպել էր իր գործընկերների հետ Անկարայի եւ Բրյուսելի միջեւ առեւտրային երկխոսության բարձր մակարդակի հանդիպման շրջանակներում:Հաջորդ օրը Թուրքիյի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հանդիպել է իր եվրոպացի գործընկերոջ հետ՝ Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ միգրացիայի եւ անվտանգության հարցերով բարձր մակարդակի հանդիպման շրջանակներում:Եվ վերջապես, հուլիսի 28-ին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Ֆեսենբախը Ստամբուլում հանդիպել է Ֆիդանի հետ եւ հանդես եկել համատեղ հայտարարությամբ, որում նախանշվել են համագործակցության ուղղությունները՝ սկսած ԵՄ նախագծերից, որոնք կապում են Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ, մինչեւ վիզային ռեժիմի ազատականացում, Մաքսային միության նորացում եւ Ուկրաինայի վերականգնում:

«Հանձնակատար Կոշը նաեւ ընդգծել է՝ իրավունքի գերակայության եւ ժողովրդավարական չափանիշների շուրջ երկխոսությունը Թուրքիայի՝ որպես թեկնածու երկրի մեր հարաբերությւնների եւ պարտավորությունների անբաժանելի մասն է»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ:Կոշն ու Ֆիդանը մամուլի ասուլիս չեն հրավիրել, ինչը վկայում է այն մասին, որ կողմերից ոչ մեկը չի ցանկացել պատասխանել լրատվամիջոցների սադրիչ հարցերին Իմամօղլուի գործի եւ այլ հարցերի վերաբերյալ: «ԵՄ – ն չի ցանկանում ճոճել նավակը, – ասել է արեւմտյն դիվանագիտական աղբյուրը, - Թուրքիան պետք է ԵՄ-ին Ուկրաինայի հարցում, պաշտպանական արդյունաբերության արդիականացման հարցում եւ տարածաշրջանում կայունության ապահովման համար, քանի դեռ Սիրիան վերականգնվում է քաղաքցիական պատերազմից»:Դիվանագետը հավելել է՝ Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված մյուս խնդիրները հետին պլան են մղվում, քանի որ աշխարհը մտնում է ԱՄՆ-ում Թրամփի նախագահության հետ կապված հակամարտությունների եւ ռիսկերի նոր դարշրջան:

Թուրքիան դարձել է զենքի համաշխարհային արտադրող մի շարք արեւմտյան պատժամիջոցներից հետո, որոնք 2016ից սահմանափակում էին Անկարայի մուտքը ռազմական տեխնիկա: Վերջին երկու տասնամյակների ընթացքում երկիրը միլիարդավոր դոլարներ է ներդրել իր պաշտպանական արդյունաբերւթյան մեջ:Նախորդ տարի թուրքական ընկերությունները 7,2 մլրդ դոլարի պաշտպանական արտադրանք են արտահանել համաշխարհային շուկաներ։Այժմ Անկարան արտադրում է սեփական կործանիչներ, տանկեր, հրետանի, զրահատեխնիկա եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր։ 2021 թ-ից Թուրքիան կարեւոր դեր է խաղում Ուկրաինային զենք մատակարարելու եւ Կիեւի ու Մոսկվայի միջեւ խաղաղ բանակցությունների անցկացման գործում։ Չնայած Ռուսաստանի դեմ միջազգային ամբողջական պատժամիջոցներին միանալուց Անկարայի մերժմանը՝ Թուրքիան վերջերս երկու կարեւոր քայլ է ձեռնարկել, որոնք մատնանշում են ակ-Սարայի քաղաքականության վեկտորը:

«Հերթական անգամ պարզ դարձավ, – ապրիլի 11-ին հայտարարել էր Էրդողանը, - որ եվրոպական անվտանգությունն անհնար է պատկերացնել առանց Թուրքիայի»:

Այս ամսվա սկզբին Անկարան միացավ «անօդաչու թռչող սարքերի արտադրության միջազգային կոալիցիային», որն աջակցում է Ուկրաինային եւ Կիեւին մատակարարում է զինված եւ անզեն ռազմական անօդաչու թռչող սարքեր: Թուրքիան աշխարհում անօդաչու թռչող սարքերի խոշորագույն արտդրողների եռյակում է Թուրքիան նաեւ մարտին անդամակցել է Ուկրինային աջակցել ցանկացողների կոալիցիային, իսկ հուլիսին, ընդհանուր առմամբ, ստանձնել է երկրին պատերազմից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրելու պարտավորոթյունները։

Գերմանական Մարշալի հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Օզգյուր Ունլուհիսարջըքլին հայտարարել է՝ ԵՄ-ն չունի ժողովրդավարական սկզբունքներից Թուրքիայի հետընթացին հակազդելու շատ տարբերակներ, բացի ԵՄ անդամակցության մասին պաշտոնական բանակցությունների ամբողջական դադարեցումից, ինչը ներկայումս չի դիտարկվում որպես իրական տարբերակ, քանի որ դրա ընդունումից հետո չափազանց դժվար կլինի չեղարկել այն: Թրամփի իշխանության գալը թուլացրել է Եվրոպայում անվտանգության ապահովման հարցում ԱՄՆ-ի պարտավորությունները, եւ եվրոպացիներն անհրաժեշտության դեպքում պաշտպանվելու ուղիներ են փնտրում․ «դա դրդում է եւ ԵՄ-ին, եւ Թուրքիային ավելի բարյացակամ վերբերվել միմյանց անվտանգության եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցերում, այլ ոչ թե լիիրավ անդամակցության շրջանակներում: Այդ պատճառով ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները պետք է փոխվեն», - ասել է նա: ԵՄ-ն չի ցանկանում թուլացնել ռազմավարական համագործակցության հնարավորությունները՝ քննադատելով Թուրքիային իր ներքաղաքական իրադարձությոնների համար»։

Այս ոգով ԵՄ-ն մտադիր է կենտրոնանալ շահերի համատեղ ոլորտների վրա, որոնց մասին խոսվել է հուլիսի 28-ին ընդունված Համատեղ հռչակագրում, հայտարարել է Եվրոպական հարեւանության խորհրդի գործադիր տնօրեն Սամուել Դովերի Վեստերբայը:Սա ներառում է միջին միջանցքը, որը հայտնի է նաեւ որպես Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի, որը կապում է Եվրոպան՝ ներառյալ Թուրքիան եւ Կովկասը, Կենտրոնական Ասիայի հետ. Քանի որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը բազմաթիվ հնարավորությոններ է տալիս արդյունաբերության զարգացման, կարեւոր հումքի արդյունահանման, վերականգնվող էներգիայի արտադրության, առեւտրի եւ թյուրքական եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապված աշխարհաքաղաքական հարցերի լուծման համար: Եւ տարածաշրջանային ինտեգրումն ավելի լայն իմաստով, որն այսօր ընդգրկում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Տաջիկստանը, Հայաստանը, Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ շատ ուրիշներ»:

Մեկ այլ արեւմտյան դիվանագիտական աղբյուր հայտարարել է՝ ԵՄ-ն կենտրոնացած է գործնական արդյունքների վրա, որոնք կօգնեն բարելավել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները եւ Անկարային պահել ճիշտ ուղու վրա՝ միաժամանակ փորձելով նրա մոտ անտագոնիզմ չառաջացնել:Ըստ էության, ԵՄ - ն առաջարկում է քաղցրաբլիթ, այլ ոչ թե մտրակ, որպեսզի առաջընթաց գրանցի երկկողմ հարցերում:

Այլ կարծիքի է Քարնեգի եվրոպական կենտրոնի ավագ գիտաշխատող եւ Թուրքիայում ԵՄ նախկին դեսպան Մարկ Պիերինին. Նրա խոսքով՝ Բրյուսելում մտահոգություն են հայտնել Թուրքիայում իրավունքի գերակայության հետ կապված իրավիճակի մշտական վատթարացման կապակցությամբ: «Հաշվի առնելով աշխարհում աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացումը՝ տեղի է ունենում անխուսափելի էվոլյուցիա.այն կոչվում է ճգնաժամերի հիերարխիա։ Խոշոր տերությունները, որպես կանոն, առաջնահերթություն են տալիս այն ճգնաժամերին, որոնք ավելի մոտ են իրենց հիմնական շահերին։ Միեւնույն ժամանակ, Թուրքիայի ղեկավարությունը, հավանաբար, ներկայիս դինամիկն դիտարկում է որպես «հնարավորություն» ներքին եւ ընտրական պատճառներով իր ավտոկրատ մոդելի հետագա համախմբման համար, մինչդեռ արեւմտյան գործընկերները զբաղված են այլ հարցերով»:

Սակայն Թուրքիան շարունակում է խոչընդոտների հանդիպել, օրինակ՝ ԵՄ զենքի ֆոնդին հասանելիություն ստանալու հարցում, որը հայտնի է որպես SAFE, որի բյուջեն կազմում է 170 մլրդ եվրո եւ որը ֆինանսավորում է եվրոպական համատեղ պաշտպանական նախագծերը։  SAFE-ն պահանջում է, որ նախագծերի 65% - ը ֆինանսավորվեն բլոկի, ավելի լայն Եվրոպական տնտեսական գոտու կամ Ուկրաինայի ընկերությունների կողմից՝ թույլ տալով Թուրքիայի սահմանափակ մասնակցությունը նախագծին: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, սակայն, շարունակում է պնդել՝ թուրքական ընկերությունները չեն կարողանա մասնակցել SAFE ծրագրին, եթե Թուրքիան չեղյալ չհայտարարի կազուս բելլիի մասին իր 1995 թ-ի հռչակագիրը, եթե Հունաստանը որոշի իր տարածքային ջրերը 6-ից հասցնել 12 մղոնի:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի