կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-07 09:07
Հասարակություն

Հերքման տեքստ. (25․03․2021 թվականին Yerkir.am կայքում «ԱԱԾ տնօրենը՝ Սուքիասյանի առանձնատանը. ի՞նչ են պատրաստվում զոհաբերել իշխանությունները» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ)

Հերքման տեքստ. (25․03․2021 թվականին Yerkir.am կայքում  «ԱԱԾ տնօրենը՝ Սուքիասյանի առանձնատանը. ի՞նչ են պատրաստվում զոհաբերել իշխանությունները» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ)

Yerkir.am կայքում 2021 թ.մարտի 25-ին ժամը 12։39-ին հրապարակվել էր «ԱԱԾ տնօրենը՝ Սուքիասյանի առանձնատանը. ի՞նչ են պատրաստվում զոհաբերել իշխանությունները» վերտառությամբ հոդվածը: 

Նշված հոդվածի առնչությամբ պարոն Խաչատուր Սուքիասյանը դիմել են դատական պաշտպանության և պահանջել հրապարակայնորեն ներողություն խնդրել, դատարանի վճիռը հրապարակել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաև փոխհատուցում վճարել:

Այսպիսով,  պարոն Խ Սուքիասյանը, դիմելով դատարան  հայտնել է, որ ինքը չի հանդիպել ԱԱԾ տնօրենի հետ, ինքը ոչ մի ազդեցություն չի ունեցել ՀՀ վարչապետի կողմից Արցախյան հակամարտության ընթացքում իրականացվող քաղաքականության և մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ձեռք բերված  համաձայնությունների վրաըստ այդմ՝ տեղեկատվությունը հիմնավորված չէ և չի համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ն սույնով հայտնում է, որ մտադրություն չի ունեցել վիրավորանքի կամ զրպարտության միջոցով արատավորելու Խ Սուքիասյանի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավըև հայտնում է իր ափսոսանքը՝ ստեղծված իրավիճակի համար։