|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում տեղակայված սիրիացի զինյալները իսկական պատուհաս են դարձել տեղի բնակիչների համար, նրանց միջև բախումներ են սկսվել: Շրջանառվող այս լուրի մասին հաղորդել են նաև ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները:
«Սիրիացի զինյալները խառնաշփոթ են առաջացրել: Տեղեկատվության համաձայն՝ տեղի բնակիչների ու սիրիացի գրոհայինների միջև արդեն երկու օր է՝ բախումներ են տեղի ունենում: Մերձավոր Արևելքից եկած զինյալները վատ են վերաբերվում գյուղացիներին, մասնավորապես՝ նրանք վիրավորում են, սպառնում, կանանց թույլ չեն տալիս տնից դուրս գալ առանց հիջաբի: Բացի դրանից՝ «հյուրերը» հարձակվում, թալանում են տեղի խանութները, թույլ չեն տալիս ալկոհոլ վաճառել և օգտագործել: Այլ խոսքով՝ զինյալները շարիաթի օրենքն են կիրառում»,-հայտնել են ԶԼՄ-ները:
Ավելի լուրջ ու լայնամասշտաբ բախումներից խուսափելու համար գործին միջամտել է ռազմական ոստիկանությունը, որը բռնի կերպով ինչ-որ կերպ կարողացել է իրավիճակը ժամանակավորապես շտկել: Գյուղաբնակ ադրբեջանցիներն ընդգծել են, որ տագնապալին այն է, որ նրանք ստիպված են դիմակայել սիրիացի զինյալներին, որոնք կռվում են հենց ադրբեջանցիների կողմից:
Ըստ հետախուզության տվյալների՝ Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Գրոհայինների շարքում կան զոհեր: