Փոխարժեքներ
27 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ հունվարի 24-ին ՏԿԵ նախարարությունում քննարկվել է մարզպետների տարեկան հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաև սահիկաշարի կազմման գործընթացը:
Մարզպետարանի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․ «Քննարկման ընթացքում ներկայացվել է նաեւ մարզերի նախապես մշակված սուբվենցիոն ծրագրերի սահիկաշարերը, որոնց վերաբերյալ իրականացվել են շտկումներ և փոփոխություններ: Գործընթացի արդյունքում ճշտված սահիկաշարերը պետք է ուղարկվեն նախարարություն սահմանված ժամկետներում»:
Ոնց որ մանկապարտեզ լինի, ոչ թե տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն։
Լուրջ վտանգ կա, որ սահմանազատման անվան տակ Տավուշի մարզից նոր տարածքներ կհանձնվեն Ադրբեջանին, ինչը կխթանի սահմանագոտուց արտագաղթը, պետական ու սուբվենցիոն ծրագրերը ժամանակին չեն իրականացվում, ձգձգվում են, Տավուշի մարզի համայնքները նորմալ աղբավայրեր չունեն և բազում այլ խնդիրներ կան։
Փոխանակ նման լուրջ հարցեր քննարկեն, սահիկաշարի կազմման, դրանք սահմանված ժամկետներում նախարարություն ուղարկելու հարցն են քննարկել։
Տեսնես նախարարության աշխատակցուհին ինչի՞ց է այդքան ուրախացել»։