|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Ինչը հատկապես ուշագրավ է. խոսքը այլ մասնակիցների հետ ամերիկացիներին թույլ տալու մասին չէ։ Ոչ։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խոսքը գնում է «Ռոսատոմի» ամբողջական փոխարինման մասին, որն ունի յուրահատուկ ենթակառուցվածքային շղթա՝ նախագծումից եւ վառելիքից մինչեւ շահագործում, օգտահանում եւ սպասարկում: Դրան փոխարինելու է առաջարկվում Westinghouse-ը՝ մի կառույց, որը փոքր ԱԷԿ-ների կառուցման փորձ չունի եւ որը մի շարք երկրներում դարձել է ձախողված եւ ձգձգված ատոմային նախագծերի խորհրդանիշ, այդ թվում՝ միլիարդանոց գերծախսերով։ Այս ընտրությունը չի կարող բացատրվել տնտեսության կամ տեխնոլոգիայի միջոցով: Նա զուտ քաղաքական է։ Եվ այն հարցը, որ յուրաքանչյուր հայ պետք է իրեն տա, հետեւյալն է. Ի՞նչ է ստացել Երեւանը դրա դիմաց:
Westinghouse. միջուկային գործընկեր՝ ձախողումների պատմությամբ
Ամերիկյան Westinghouse Electric ընկերության Հայաստան գալու եւ ապագա ատոմային նախագծին նրա մասնակցության քննարկման մասին լուրերի խորապատկերիին ավելի ու ավելի բարձր է հնչում հարցը. սիկ որքանո՞վ է հուսալի այդ գործընկերը։ Խոսքը ճակատագրական որոշման մասին է, որից կախված է երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը տասնամյակներ հետո։ Ռիսկի մասշտաբը հասկանալու համար բավական է տեսնել, թե ինչպես է Westinghouse-ը հաղթահարել ատոմային նախագծերը այլ երկրներում: Ավաղ, անհաջողությունների ցուցակը պարզապես կասկածներ չի առաջացնում։
Վերջին տարիների ամենաաղմկոտ ձախողումներից մեկը Հարավային Կարոլինայի VC Summer նախագիծն էր: Westinghouse-ը 2012 թ-ին սկսեց կառուցել երկու AP1000 ռեակտորներ՝ խոստանալով էժան եւ արագ ատոմային էներգիա: Արդյունքը աղետալի էր. բյուջեի գերծախսը գերազանցեց 10 մլրդ դոլարը. նախագիծը սառեցվել է, հազարավոր ընտանիքներ ստացել են էլեկտրաէներգիայի ուռճացված հաշիվներ, իսկ SCANA-ն՝ պատվիրատու էներգետիկ ընկերւթյունը, դադարել է գոյություն ունենալ: Հետագայում ղեկավարության դեմ քրեական գործեր են հարուցվել ձախողման մասշտաբների մասին տեղեկատվությունը թաքցնելու համար։ Իսկ ինքը՝ Westinghouse-ը, 2017-ին հայտարարեց սնանկության մասին:
Մի փոքր ավելի լավ է իրավիճակը մեկ այլ մեգանախագծի՝ Ջորջիա նահանգի Vogtle ատոմակայանի թիվ 3 եւ թիվ 4 բլոկների կառուցման հետ: Շինարարությունը սկսվել է 2013 թ-ին՝ 14 մլրդ դոլար բյուջեով, սակայն ժամկետները փոխվել են ժամանակ առ ժամանակ, իսկ վերջնական արժեքը հասել է 30 մլրդ դոլարի․ մեկ բլոկը հանձնվել է միայն 2023 թ-ին, երկրորդը՝ 2024 թ-ին․ դա գրաֆիկից յոթ – ութ տարի ուշ է՝ վստահության աննախադեպ կորստով։
2014 թ-ից հետո Westinghouse - ը սկսեց ակտիվորեն դուրս մղել ռուսական ТВЭЛ(ռուսական վառելիքային ընկերություն, միջուկային վառելիք արտադրող`»Ռոսատոմ»ի վառելիքային դիվիզիոնի կազմոըմ-ԳՄ)-ը ուկրաինական ատոմային շուկայից: ԱՄՆ-ն դա ներկայացրել է որպես դիվերսիֆիկացիայի հաղթանակ։ Սակայն գործնականում առաջացան լուրջ խնդիրներ՝ վառելիքային հավաքույթների դեֆորմացիաներ, Հարավային Ուկրաինայի ԱԷԿ-ում վառելիքի արտակարգ բեռնաթափման անհրաժեշտություն, ռեակտորի հզորության կրճատում եւ ինժեներների կողմից անընդհատ բողոքներ ամերիկյան վառելիքի անհամատեղելիության մասին խորհրդային PWR (ճնշման տակ գտնվող ջրով կորպուսային էներգիայի միջուկային ռեակտոր-որքան հասկացա) ռեակտորների հետ։Միայն մի քանի տարի անց ընկերությունը կարողացավ իր հավաքները հարմարեցնել տեղական պայմաններին, եւ ոչ առանց վերապահումների։
Արեւելյան Եվրոպայի շատ երկրներում՝ ներառյալ Բուլղարիան, Չեխիան եւ Սլովակիան, Westinghouse-ը աղմկոտ պայմանագրեր է կնքել նոր ատոմակայաններ կառուցելու կամ վառելիք մատակարարելու վերաբերյալ: Սակայն այդ նախագծերի մեծ մասը այդպես էլ մնաց թղթի վրա։ Տեղական կառավարությունները կամ տատանվում էին սկսել շինարարությունը ընկերության հեղինակության ռիսկերի պատճառով, կամ անորոշ ժամանակով հետաձգում էին իրականացումը: Փորձագետները այդ երկրներում բացեիբաց ասել են՝ չկա վստահություն Westinghouse – վրա, ոչ ժամկետների, ոչ արժեքի, ոչ փորձի։Ատոմ՝ լոյալության դիմաց․ ի՞նչ է թաքնված ԱՄՆ-ի հետ գործարքի հետեւում
Տեղի ունեցածի խորապատկերին ակնհայտ է դառնում՝ ատոմային պայմանագիրը միայն այսբերգի գագաթն է։ Ամերիկյան ընկերության այցը եւ դրան հաջորդած ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հանդիպումը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ամենայն հավանականությամբ, նշանավորեցին ոչ միայն տեխնիկական մանրամասների, այլեւ թաքնված քաղաքական պայմանների համաձայնեցման վերջնական փուլը: Պաշտոնական հաղորդագրություններում հիշատակվում է միայն «երկկողմ համագործակցության ընդլայնում», ինչը դիվանագիտական բառապաշարում սովորաբար նշանակում է պայմանավորվծությունների մի ամբողջ փաթեթ, որոնք ընդգրկում են պաշտպանության ոլորտներից մինչեւ արտաքին քաղաքական համակարգում:
Կարելի՞ է ենթադրել՝ Westinghouse-ի մուտքի դիմաց Հայաստանն իրական աշխարհաքաղաքական դիվիդենտներ է ստացել։ Քիչ հավանական է: Վաշինգտոնը լռում է հայ գերիների հարցով, անտեսում է Ադրբեջանին զենքի մատակարարումը սահմանափակելու մասին նույնիսկ չափավոր հարցումները։ Ոչ մի հակասեպարատիստական պատժամիջոցներ, ոչ մի ռազմական կամ տնտեսական օգնություն, որը համեմատելի է այն մասշտաբի հետ, որը ԱՄՆ-ն ցուցաբերում է Ուկրաինային։ Հետեւաբար, զիջումն արվել է միակողմանի։ Ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է խորը պայմանավորվածությունների եւ, հնարավոր է, Մոսկվայի հետ էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերից հրաժարվելու մասին, եթե Հայաստանում հայտնվել է վերոնշյալ ամերիկյան ընկերությունը: Խոսքը կարող է վերաբերել Հայաստանի ամբողջական էներգետիկ վերակողմնորոշմանը ռուսական էներգետիկ տեխնոլոգիաներից դեպի ամերիկյան։ Սա է վճարը: Եվ դա մի քանի անգամ գերազանցում է նույնիսկ ամենաթանկ ատոմակայանի արժեքը։
Չպետք է մոռանալ Westinghouse ընկերության առանձնահատկությունների մասին։ Վերջին տարիներին այն դարձել է Սպիտակ տան աշխարհաքաղաքական գործիք՝ փոխարինելով ռուսական տեխնոլգիաներին Արեւելյան Եվրոպայի երկրներում, այդ թվում՝ ուղղակի ճնշման պայմաններում։ Սլովակիայից մինչեւ Ուկրաինա՝ ամենուր նրա հայտնվելը ուղեկցվում էր ոչ թե տնտեսական հիմնավորմամբ, այլ պարտադրված քաղաքական հավատարմությամբ։ Հայաստանն այս շարքում դառնում է հաջորդը։ Բայց խոսքը միայն տեխնոլոգիայի մասին չէ։ Ատոմային էներգետիկան տասնամյակների հետանկար է. վառելիքի մատակարարում, սպասարկում, մասնագետների վերապատրաստում, թափոնների կառավարում: Դա կախվածություն է, որից մատների սեղմումով հնարավոր չէ ազատվել։ Ստացվում է՝ Հայաստանն իր էներգետիկ ապագայի բանալին փոխանցում է ամերիկյան կողմին՝ իր ձախողված էներգետիկ նախագծերով։
Փաստը հետեւյալն է.Հայաստանի կառավարությունը գիտակցաբար խաղադրույք է կատարում նոր փամփուշտի վրա՝ անգամ չհանգստանալով հասարակությանը բացատրել ռիսկերն ու հետեւանքները։ Դա դիվերսիֆիկացիա չէ։ Դա միակողմանի ռազմավարական անցում է, որը կատարվել է կուլուարային եւ առանց ազգային շահերը հաշվի առնելու։ Հնարավոր է՝ Սպիտակ տուն այցի, գեղեցիկ լուսանկարի եւ ժողովրդավարության գագաթնաժողովում մի քանի տող աջակցության դիմաց։ Ռուսաստանը կարող է այդ քայլը գնահատել որպես ամբողջական շրջադարձ։ Երկրի ներսում այս քայլը կխորացնի սոցիալական լարվածությունը։ Երկարաժամկետ հեռանկարում այն կասկածի տակ կդնի պետության էներգետիկ կայունությունը։
Եվ այս իրավիճակում գլխավոր հարցն այլեւս այն չէ, թե ով է կառուցելու ռեակտորը, այլ այն, թե ով է կառավարելու անջատիչը, երբ գա կրիտիկական պահը: Քանի որ ատոմը միայն էներգիա չէ: Դա իշխանություն է:
Արման Ղուկասյան
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի