|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում. այս մասին Report-ին հայտնել են UNDP-ի ներկայացուցչությունից:
«Այսօր Ադրբեջանում ներկայացուցչության վերջին աշխատանքային օրն է: Վաղվանից մենք այլևս չենք գործելու»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ Բաքուն առաջարկել էր փակել ՄԱԿ-ի չորս գրասենյակներ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը (UNHCR) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF):