կարևոր
3730 դիտում, 5 օր առաջ - 2025-04-10 20:27
Աշխարհ

Ալիևը կնոջ հետ մեկնել է Թուրքիա

Ալիևը կնոջ հետ մեկնել է Թուրքիա

Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա։ Աշխատանքային այցի շրջանակներում Ալիևը կմասնակցի ամենամյա Անթալիայի դիվանագիտական ֆորումին (ԱԴՖ)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Միջանկյալ նշենք, որ ԱԴՖ-ն անցկացվում է 2021-ից սկած և այս տարի կանցկացվի ապրիլի 11-ից 13-ը։

Ադրբեջանի նախագահն Անթալիա է մեկնել կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։ Նրանց Անթալիայի օդանավակայանում դիմավորել է Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինը։