|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՅԴ ներկայացուցիչներն Ազատության հրապարակում հանդիպել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների հետ:
«Բավականին արդյունավետ քննարկում էր: Ներկայացվեց այն աշխատանքները, որ տարվում է, մեր առաջարկները ներկայացրեցինք: Բացի սոցիալական հարցերից, կարևորեցինք քաղաքական և իրավական հարցերը՝ քաղաքացիություն, խտրականություն»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը՝ ընդգծելով, որ գերիների և արցախցիների վերադարձի հարցը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ գերակա խնդիրներ պետք է լինեն, ինչի ուղությամբ Դաշնակցության Հայ դատի գրասենյակներն ակտիվ աշխատանք են տանում:
«Հուսով ենք՝ կկարողանանք ՀՀ իշխանություններին ինչ-որ ճնշման ենթարկել, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ այդ հարցերը տեղ գրավեն»,- նշեց նա։