|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե նույնիսկ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը ձախողվի, Թուրքիան, միևնույն է, կմտնի Սիրիա և այդ ուղղությամբ ամեն պատրաստություն իրականացվել է:
Իսկ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ երկիրն ունակ է ինքնուրույն ձևավորել անվտանգության գոտին. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
«Եթե մենք նկատենք, որ մեր նկատմամբ կիրառվում է ժամանակ ձգելու մարտավարությունը, ապա իմացեք, որ Թուրքիան ունի միջոցներ և հնարավորություն՝ ինքնուրույն ձևավորելու անվտանգության գոտին»,- հայտարարել է Քալընը:
Նշենք, որ վերջին մի քանի ամիսներին Թուրքիան և ԱՄՆ-ն ակտիվ բանակցում են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու հարցով, սակայն դեռևս արդյունքներ չկան: Խնդիրն այնն է, որ Թուրքիան պահանջում է, որ գոտին լինի թուրքական սահմանից 30-40 կմ հեռու, ինչին ընդդիմանում է ԱՄՆ-ը: