կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-24 15:26
Հասարակություն

20:45-ին Մոսկվա-Երևան չվերթ չկա. անհեթեթության շարունակությունը

20:45-ին Մոսկվա-Երևան չվերթ չկա. անհեթեթության շարունակությունը

Yerkir.am-ի թղթակիցը «Զվարթնոց» օդանավակայանից հայտնում է, որ այս պահին օդանավակայանում իրավիճակը հանգիստ է, թեև երկու տասնյակից ավելի իրավապահներ են այստեղ հսկողություն իրականացնում:

Օդանավակայանում մեր թղթակցին տեղեկացրել են, որ մինչև երեկո Մոսկվայից Երևան ժամանող առնվազն 4-5 չվերթ կա: Ընդ որում` օդանավակայանում ասել են, որ այն տեղեկությունը, թե 20:45-ին պետք է պայթեցնեն ինքնաթիռը, նաև այն առումով է անհեթեթություն, որ այդ ժամին չվերթ չկա, այդ ժամին մոտ միայն 20:20-ի չվերթն է:

Ի դեպ, Yerkir.am-ի թղթակցի հաղորդմամբ` այս պահին օդանավակայանում են մի խումբ երկրպագուներ, ովքեր սպասում են ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու ժամանմանը: