|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
2023 թ-ին հայ-ռուսական առեւտրի ծավալը հասել է 7 մլրդ դոլարի (մեկ տարի առաջ՝ 5,3 միլիարդ դոլար)։ Ռուսաստանից Հայաստանի ներմուծումն աճել է՝ հասնելով ավելի քան 3 մլրդ դոլարի, իսկ հայկական արտահանումն աճել է 850 մլն դոլարից մինչեւ 4 միլիարդ դոլար, նըդ որում՝ այդ աճի զգալի մասը բաժին է ընկնում երրորդ երկրների տարանցիկ ապրանքներին։ Սակայն դա կապված է ոչ միայն Հայաստանի արտահանման հնարավրությունների աճի հետ.արեւմտյան ընկերությունների հեռացումը ռուսական շուկայից թույլ է տվել հայ մատակարարներին ընդլայնել իրենց ներկայությունն այնտեղ։ 2024ի հունվար – սեպտեմբերին Ռուսաստանի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունը հասել է 9,9 մլրդ դոլարի (տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կգերազանցի 12 մլրդ դոլարը։Հայաստանից արտահանումը՝ 2,28 մլրդ դոլար, Հանրապետություն ներմուծում՝ գրեթե 7,64 միլիարդ դոլար: Ընդ որում, Հայաստանի համախառն արտահանումը 2024ի ինն ամիսներին կազմել է 10,59 մլրդ դոլար, ներմուծում՝ 13,12 միլիարդ դոլար, որից Ռուսաստանին բաժին է ընկնում արտահանման 21,5% - ը եւ ներմուծման 58,2% - ը։ Համեմատության համար՝ ԵՄ-ին բաժին է ընկնում հայկական արտահանման 6% - ից մի փոքր ավելին եւ ներմուծման 9% - ը։
2022-2024-ականներին Հայաստանի արտաքին առեւտրի տարբերակիչ առանձնահատկությունը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների կտրուկ ուժեղացումից հետո զուգահեռ ներմուծման սխեմաներում նրա ներգրավվածությունն էր։ Միեւնույն ժամանակ, սեփական արտադրության արտադրանքի արտահանման հարաբերական մասնաբաժինը զգալիորեն նվազել է՝ կազմելով ընդհանուր ծավալի 18-22%-ը: Ռուսաստանը Հայաստանի համար տեղական արտադրության արտադրանքի արտահանման միակ ավանդկան շուկան է։ Այսպես, հենց Վերին Լարսով է անցնում արտահանվող ձկան, կարտոֆիլի, լոլիկի, ծիրանի, բալի, դեղձի, սալորի ավելի քան 95%-ը, պանրի եւ կաթնաշոռի, ջրի եւ ոգելից խմիչքների արտահանման մինչեւ 87%-ը։ Ռուսաստանի հետ առեւտրային կապերն ապահովում են Հայաստանի պարենային, էներգետիկ եւ տնտեսական անվտանգությունը։ Ռուսաստանից նա ստանում է ներկրվող հացահտիկի 98% - ը, գյուղատնտեսական բոլոր մթերքների գրեթե 35%-ը եւ թռչնամսի 39%-ը, գյուղատնտեսության համար պարարտանյութերի մոտ 40%-ը։ Այդ կապերի խզումը ծայրահեղ ծանր հետեւանքներ կունենա։ Բացի այդ, Ռուսաստանը շարունակում է մնալ հանրապետության տնտեսության գլխավոր ներդրողը։ 2024 թ-ի հոկտեմբերին երկրում ռուսական ներդրումների կուտակված ծավալը կազմում է 4 միլիարդ դոլար։ Ռուսական կուտակված ներդրումների ծավալը կազմել է 2,2 մլրդ դոլար կամ ընդհանուր օտարերկրյա ներդրումների մոտ 40%-ը: Դրանցից ուղղակի ներդրումներին բաժին է ընկնում 1,6 մլրդ դոլար։
Խոշոր ներդրումային նախագծերի թվում են Մեծամորի ԱԷԿ-ի էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգումը, «Նաիրիտ» գործարանի հարթակի ռեկուլտիվացումը, «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ի լեռնահանքային արտադրությունների զարգացումը, «Գազպրոմ» ՀԲԸ-ի մասնակցությամբ գազաէներգետիկ օբյեկտների կառուցումը, «ՎԻՍ» ընկերությունների խմբի մասնակցությունը «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակներում ավտոճանապարհի հատվածների կառուցմանը, տվյալների մշակման կենտրոնների ստեղծումը՝ տարածաշրջանային թվային հանգույց մուտք գործելու հեռանկարով:
Ուղղակի բյուջետային աջակցությունը ներառում է արտահանման վարկեր (բնական գազի մատակարարման ֆինանսավորում) 1,4 միլիարդ ռուբլու չափով: «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ 2020ին իրականացվել է 36,6 մլն եվրո արժողությամբ ռուսական ԿԱՄԱԶ ավտոմոբիլային տեխնիկայի Հայաստան մատակարարումների ֆինանավորման ծրագիր: Այրում-Ջիլիզա երկաթուղային հսկիչ-անցագրային կետի շենքերի, շինությունների եւ շինությունների կահավ րման եւ նյութատեխնիկական հագեցվածության միջոցառումների համար հատկացվել է 194,1 մլն ռուբլի: Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի օպերատորը՝ «Հարավկովկասյան երկաթուղին», «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ամբողջությամբ կատարում է 2008ի կոնցեսիոն պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, չի նվազեցնում ուղեւորների եւ բեռների փոխադումների ծավալները, ներդրումներ է կատարում ենթակառուցվածքի եւ շարժակազմի պահպանման եւ զարգացման գործում: Այսպես, պայմանագրով նախատեսված 174,6 մլրդ դրամից 2022ի դեկտեմբերի 31-ի դրությամբ արդեն ներդրվել է մոտ 141 մլրդ դրամ (մոտ 365 մլն ԱՄՆ դոլար), կամ 78,4%: Փոխադարձ առեւտրի հատուկ հոդվածէ էներգառեսուրսներ։ Ռուսաստանը դրանք մատակարարում է արտոնյալ գներով, ինչը ձեւավորում է գնաճի ցածր մակարդակ եւ ապահովում Հայաստանի էներգետիկ կարիքների ավելի քան 91,7% - ը։ Այդ մատակարարումներից հրաժարվելը կհանգեցնի երկրի ՀՆԱ-ի զգալի անկման։ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի եւ Գազպրոմ Արմենիայի միջեւ կնքված պայմանագրով ռուսական բնական գազի մատակարարումն իրականացվում է տարեկան մինչեւ 2,5 մլրդ խմ ծավալով: «Գազպրոմ» ՀԲԸ-ն Հայաստանի գազաէներգետիկ համակարգում ներդրել է ավելի քան 790 մլն դոլար։
2013 թ-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլրտում համագրծակցության մասին միջկառավարական համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության համաձայն, որը ստորագրվել է 2023ի հունիսի 1-ին, նախատեսվում է ճանապարհաշինության համար բիտումի անմաքս մատակարարւմ Հանրապետություն: Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության միջոցառումների շրջանակներում առեւտրատնտեսկան եւ հումանիտար ոլորտներում աջակցություն է ցուցաբերվել երկու ուղղությամբ՝ արտոնյալ պայմաններով սարքավորումների, ապրանքների եւ ծառայությունների մատակարարում՝ 326,86 մլն ռուբլի եւ բժշկության եւ առողջապահության ոլորտում (այդ թվում՝ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում եւ պայքար)՝ 148,58 մլն ռուբլի: Պետական կառավարման եւ պետական ֆինանսների ոլորտում աջակցության գծով ՀՀ Ֆինանսների նախարարությնը տրամադրվում է գիտամեթոդական աջակցություն եւ տեխնիկական աջակցություն՝305,4 մլն ռուբլի, ֆինանսական կռավարման ավտոմատացված համակարգի ստեղծման հարցում՝ 357,85 մլն ռուբլի: Պարենի այլընտրնքային մատակարարումների որոնման անհրաժեշտության մասին Փաշինյանի հայտարարությունը գտնվւմ է ԵԱՏՄ-ից դուրս գալու նրա որդեգրած ռազմավարության հունում՝ եվրոպական կառույցների հետ շփուների ակտիվացման դեպքում։ Վերջերս Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանը պետության անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագծին: Փետրվարին այն քննարկել է խորհրդարանը եւ առաջին ընթերցմամբ հավանություն տվել։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր՝ վերջնական որոշումը կարող է կայացվել բացառապես համաժողովրդական հանրաքվեի միջոցով:
Սակայն մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի շանսերը հավասար են զրոյի, նըդ որում՝ բացարձակ, իսկ համապատասխան աղմուկը պայմանավորված է ավելի շատ ներքաղաքական նկատառումներով (հնարավոր արտահերթ ընտրություններ եւ նիկոլի հայտարարած սահմանադրական հանրաքվե)։ Երեւանն աշխարհագրորեն հեռացված է Եվրամիությունից, որն այժմ հետաձգել է իրեն սահմանակից Բալկանյան երկրների ընդունումը, էլ չենք խոսում Թուրքիայի մասին, որը, սակայն, մտնում է ԵՄ-ի հետ ընդհանուր մաքսային գոտու մեջ։ Բացի այդ, Հայաստանը բոլորովին պատրաստ չէ, որպեսզի լիովին կատարի Եվրամիությանն անդամակցելու պարտավորությունները։ Չի բացառվում՝ Երեւանին կարող են առաջարկել դառնալ Եվրամիության «մանդատային տարածք»։ Սա այն ձեւաչափն է, որի դեպքում Բրյուսելն իրականում մասամբ կստանձնի փոքր կովկասյան հանրապետության արտաքին կառավարումը։ Հայաստանի համար չեն չեղարկի վիզային ռեժիմը, սիկ եթե դա անեն, ապա ճիշտ այնպես, ինչպես ժամանակին արվել էր Վրաստանի համար, այսինքն՝ երկրի քաղաքացիները կկարողանան մեկնել Եվրամիություն զվարճանալու, բայց այնտեղ աշխատելու հնարավորություն նրանք չեն ունենա։ Եվ հանուն այդ մշուշոտ, մեղմ ասած, հեռանկարների՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է իր հայրենիքը տարանջատել Ռուսաստանից, որը բառիս բուն իմաստով Հայաստանի կերակրողն է։
Տիգրան Բաղրամյան
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի