Փոխարժեքներ
24 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.9 |
EUR | ⚊ | € 412.81 |
RUB | ⚊ | ₽ 4.4772 |
GBP | ⚊ | £ 497.97 |
GEL | ⚊ | ₾ 139.68 |
«Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի 13-րդ երկիրը՝ անդամակցելով Այլանսին Հունաստանի հետ 1952 թ-ին՝ Այլանսի առաջին ընդլայնման շրջանակներում: Ընդ որում՝ Անկարան, հարմարվելով այդ Այլանսում աշխատանքային պայմաններին, միշտ սուր է զգացել այնտեղ փչող տարբեր քամիները, բազմիցս փորձել է օգտագործել նրա ռեսուրսները Մերձավոր Արեւելքում իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար։ Եվ երբ նրա մոտ ոչինչ չէր ստացվում՝ բազմիցս տեղեկատվական «փուչիկներ» էր նետում Այլանսից դուրս գալու մասին, ինչը Բրյուսելում ընկալվում էր որպես շանտաժ: Ընդ որում՝վերջերս նույնիսկ ոչ պաշտոնական նման հարցի առաջադրման փաստը կատալիզատոր էր քրդական խնդրի նկատմամբ ԱՄՆ-ի հարաբերությունների փոփոխության համար», - նշել է Տարասովը:
Հետո Անկարայի վրա սկսեցին հարձակվել դրսից։ 2022 թ-ի մայիսին ամերիկացի պատմաբան եւ մերձավորարեւելյան ձեւ վերլուծական կենտրոնի նախագահ Դանիել Փայփսն առաջարկել էր Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից՝ մի շարք հարցերում երկրի վարած քաղաքակնութայն պատճառով: «1952-2002 թթ. Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ լավ դաշնակից էր, սակայն վերջին 20 տարիներին դարձել է ծայրահեղ վատ», - գրել է Փայփսը: - Նույնիսկ դաշնակից չէ: Անկարան վարում է այնպիսի քաղաքականություն, որը թշնամական է ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ, ինչպիսին Հունաստանն է, նա ներխուժել է Սիրիա, Եվրոպային սպառնում է սիրիացի միգրանտներով, Ռուսաստանից գնում է Ս-400 համալիրներ՝ դառնալով նրա «գաղտնի զենքը բլոկում»:
Այդ կապակցությամբ Թուրքիան նույնիսկ հանդես էր գալիս թյուրքական եւ իսլամական երկրների համար այլընտրանքային ռազմական դաշինք ստեղծելու առաջարկներով, շարունակել է Տարասովը: Բայց դա վերաբերում էր «տեղեկատվական խաղերի» կատեգորիային։
«Հիմա ամեն ինչ մի փոքր այլ է, երբ Թրամփի քաղաքակաությունը տարածաշրջանում, հատկապես Գազայի եւ Սիրիայի հարցում, սկսեց լուրջ տարաձայնություններ առաջացնել Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ: Ավելին, Անկարայում լիակատար շփոթության մեջ են գտնվում Մերձավոր Արեւելքում Թրամփի քաղաքական գծի նկատմամբ, որը, թուրք փորձագետների կարծիքով, տարածաշրջանի քաղաքական համակարգը մտցնում է հզոր տուրբուլենտության գոտի», - կարծում է Տարասովը:
Ուստի Անկարան, ենթադրում է Cumhuriyet թերթը ենթադրում է, պետք է պատրաստ լինի տարբեր սցենարների:
«Առաջինը՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի փոխարեն ձեւավորվում է Ֆրանսիա - Գերմանիա ռազմաքաղաքական դաշինքը՝ մի շարք այլ եվրոպական երկրների միացմամբ, բայց առանց Թուրքիայի:
Երկրորդ՝ կարող է հայտնվել Հունաստան-Էգեյան ծով-Կրետե-Հարավային Կիպրոս-Իսրայել առանցքի նոր սահման։
Երրորդ սցենարը. Կովկասում եւ Միջին Ասիայում ուժեղանում է Ռուսաստանի ազդեցությունը եւ թուլանում է Թուրքիայի ներկայությունը:
Միաժամանակ ամրապնդվում է ռուս-իրանական համագործակցությունը եւ դրա անցումը ռազմավարական գործընկերությանը:
Վերջապես, չորրորդ սցենարը. Անկարան պետք է պատրաստ լինի այն բանին, որ Արեւմուտքը «ստիպի իրեն ցանկալի քաղաքականություն վարել՝ սպառնալով փլուզվել: Այնպես որ, ՆԱՏՕ-ն առանց Թուրքիայի այլեւս ՆԱՏՕ չէ, բայց Թուրքիան առանց ՆԱՏՕ-ի դառնում է «ուղղակի Անատոլիա»: Իսկ առայժմ պետք է սպասել, թե երբ, ինչպես և ով կկտրի ՆԱՏՕ-ի պորտալարը», - ամփոփում է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի