| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  3 տարի առաջ - 2021-12-01 17:10
            3 տարի առաջ - 2021-12-01 17:10  
         
                
            Թուրքիայի տնտեսությունը կարող է հայտնվել հիպերինֆլյացիայի շեմին, քանի որ իշխանություններն անտեսեցին մոտ 20% գնաճը և երրորդ ամիսն անընդմեջ նվազեցրին տոկոսադրույքները. գրում է The Financial Times-ը:
Ըստ Reuters-ի` սպասվում է, որ նոյեմբերին սպառողական գների տարեկան գնաճը կհասնի մինչև 20,7%-ի, որն ամենաբարձրն է 2018 թվականի նոյեմբերից ի վեր, երբ արժութային ճգնաժամն ընդգրկեց Թուրքիայի ֆինանսական շուկաները:
Հիշեցնենք, որ թուրքական լիրան վերջին մի քանի շաբաթների ընթացքում իջավ ռեկորդային ցածր մակարդակի` կրկնելով երեք տարի առաջ տեղի ունեցած ցնցումները: Անցյալ երեքշաբթի այն դոլարի նկատմամբ իջել է մինչև 15%-ով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 13,52 ռեկորդային նվազագույնին, մինչդեռ՝ 2018 թվականի սկզբին 3,78 էր, իսկ այս տարվա հունվարին՝ 7,44:
Ինչպես նշում է The Financial Times-ը, Թուրքիայի Կենտրոնական բանկը բազային տոկոսադրույք է սահմանել 15 տոկոս, և հանրապետությունը կարող է հայտնվել հիպերինֆլյացիայի ճանապարհին, եթե չհրաժարվի այս մոտեցումից: Հրապարակումը պարզաբանում է, որ հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդամենը երկու տարվա ընթացքում պաշտոնանկ է արել Կենտրոնական բանկի երեք կառավարիչների, ինչպես նաև բանկի տոկոսադրույքների սահմանման հանձնաժողովի անդամների մեծ մասին։