|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Այսօր՝ հունվարի 22-ին, մահացել է ռուսական էստրադայի հայտնի աստղ, հայազգի երգիչ Աբրահամ Ռուսսոյի մայրը՝ տիկին Մարիան:
«91 տարեկանում կյանքից հեռացավ մեծ մայրս։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը՝ 18:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում», - այս մասին տեղեկացրել է Աբրահամ Ռուսսոյի քրոջ որդին՝ քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Հակոբ Պէրպէրեանը:
Մասնագիտությամբ բուժքույր հալեպահայ Մարիան ամուսնու մահից հետո՝ երեխաների հետ տեղափոխվում է Փարիզ։ Այնուհետեւ, ճակատագիրը նրան բերել է Մոսկվա, իսկ կյանքի վերջին տարիներն անցկացրեց Հայաստանում:
Հիշեցնենք, որ Ռուսսոն մշտապես առանձնակի ջերմությամբ էր խոսում մոր մասին՝ ընդգծելով, թե ամենածանր տարիներին ինչպես է նա միայնակ մեծացրել զավակներին: Երգչի երգացանկում առանձնակի տեղ է գրավում Ավետիք Իսահակյանի բառերով գրված «Մայրիկ ջան» ժողովրդական երգը, որի համար ստացել է հատուկ մրցանակ:
Տիկին Մարիան կմնա հարազատների հուշերում եւ սրտերում՝ որպես սիրասուն մայր, սրտացավ տատիկ եւ մեծ հոգատարությամբ լեցուն հայուհի:
Ցավակցում ենք Պէրպէրեանների և Իփջիյանների ընտանիքին՝ սիրելի մոր եւ տատիկի մահվան կապակցությամբ:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…