|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
«Ադրբեջանում ընթանում է հայ ռազմագերիների դատավարությունը, սա մեր համազգային նվաստացման և մեր հավաքական առժանապավության դատն է, ակնհայտ է Բաքվի նպատակադրությունը ՝ լեգիտիմացնել ագրեսիան, ցեղասպանից վերածվել զոհի և հող նախապատրաստել Հայաստանից նոր զիջումների և նոր փոխատուցումների համար։ Պատերազմական հանցագործը ավտորիտար երկրում դատում է ՀՀ քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներին, որոնք անուրանալի ծառայություն են մատուցել Արցախի ժողովրդի իրավունքների իրացման, Արցախի և Հայաստանի հավաքական անվտանգության համար։ Բաքվի բանտում կեղեքման և խոշտանգման են ենթարկվում ՀՀ քաղաքացիներին՝ պաշտոնական Հայաստանը լուռ է, ձեր լռությունը հավասար է մեղսաքցության»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին։
Մանրամասն՝ տեսանյութում