Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» օրաթերթը գրել է․
Նիկոլ Փաշինյանի եւ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է տպավորություն կազմել, որ իշխանական զույգն արդեն հաղթահարել է հետպատերազմական սթրեսը, զղջումի, ափսոսանքի, մեղքի բոլոր զգացումները եւ 2018-19 թվերի պես ազատ շրջում, զբոսնում է Երեւանում ու մարզերում, հանրային վայրեր այցելում։
Սակայն ՔՊ-ում խոսում են, որ Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել։ Նա ոչ միայն առանց թիկնազորի ու դիպուկահարների ոչ մի քայլ չի անում, այլեւ այնքան զգուշավոր է դարձել, որ այժմ գրեթե չի օգտվում խնջույքների սեղաններից։ Երբեմնի ուտող-խմող Փաշինյանը անճանաչելի ժուժկալ է դարձել՝ հանրային վայրերում սննդին չի մոտենում։ Թիմում դա բացատրում են առաջնորդի վախերով՝ որ կարող է իրեն թունավորեն։
Մեզ պատմեցին նաեւ, որ ներկուսակցական, ներիշխանական խնջույքներից մի քանի օր առաջ Փաշինյանի ախրանան մանրակրկիտ ճշտում է մենյուն, իսկ խնջույքի օրը հերթապահում է խոհանոցում, հետեւում, թե ինչպես են սնունդը պատրաստում եւ հրամցնում Փաշինյանին։
Բայց անգամ նման նախազգուշական քայլերից հետո էլ Փաշինյանն անսովոր քչակեր է դարձել եւ աշխատանքային այցերի, տարբեր փառատոնների ու միջոցառումների ժամանակ, որպես կանոն, այլեւս նախկինի պես չի օգտվում հյուրասիրությունից։