կարևոր
1387 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-12-13 15:38
Աշխարհ

Իսրայելը մտադիր է մնալ Սիրիայում

Իսրայելը մտադիր է մնալ Սիրիայում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական զորքերը ձմռանը կմնան Հերմոն լեռան վրա՝ բուֆերային գոտում: Նախկինում Կացը պնդում էր, որ բուֆերային գոտու գրավումը ժամանակավոր է լինելու։ Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ Հերմոն լեռան գրավումը Իսրայելի անվտանգության առանցքային նշանակություն ունի։

«Անհրաժեշտ է ապահովել, որ մեր զորքերը այս տարածաշրջանում վերապատրաստվեն, որպեսզի նրանք կարողանան այնտեղ մնալ նույնիսկ դժվար եղանակային պայմաններում», - ասաց նա։

Ձմռանը Հերմոնում զորքերը թողնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Կացը հանդիպել է Գլխավոր շտաբի պետ Հերզի Հալեվիի և այլ ռազմական ղեկավարների հետ։ Հանդիպմանը քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակը և իսրայելական բանակի հետագա գործողությունները։

Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո իսրայելական բանակը 48 ժամվա ընթացքում ավելի քան 500 ավիահարված է հասցրել Սիրիայում տարբեր «ռազմական թիրախների»։ Իսրայելական բանակի տվյալներով՝ այդ հարվածները ոչնչացրել են ժամանակակից զենիթահրթիռային համակարգերի 90%-ը և Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերի 85%-ը։ Բացի այդ, հարձակումների ընթացքում ամբողջովին շարքից հանվել են ռուսական արտադրության Սու-22 և Սու-24 ինքնաթիռների էսկադրիլիաները, ոչնչացվել է սիրիական ռազմաօդային ուժերի մոտ 40 տոկոսը, հայտնում են Իսրայելում: