|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իրանական Anaj թերթը հրապարակել է «Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների ազդեցությունը Իրանի ազգային անվտանգության վրա» վերնագրով հոդված, որում շեշտվում է, որ Թել Ավիվը փորձում է Իրանի Իսլամական Հանրապետության սահմանների մոտ տեղակայել առաջատար ռադիոլոկացիոն համակարգեր, գաղտնալսող սարքեր՝ Իրանին լրտեսելու համար:
Ընդգծվել է, որ Իրանի պաշտոնատար անձինք բազմիցս մտահոգություն են հայտնել Բաքու-Թել Ավիվ հարաբերությունների կապակցությամբ՝ Ադրբեջանին մեղադրելով Իսրայելի ահաբեկչական և լրտեսական գործունեությանը սատարելու մեջ:
Հոդվածում նշվում է նաև, որ Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում կարող է բորբոքել տարածաշրջանում տիրող մթնոլորտը, վտանգել Իրանի անվտանգությունը և լուրջ խնդիրներ ստեղծել Թեհրանի ազգային անվտանգության համար: Մյուս կողմից՝ Իսրայելի ներկայությունը կարող է հիմք դնել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներկայությանը, թեև ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ մտադիր չէ համագործակցել Ադրբեջանի հետ: Այս բոլոր գործոնները վտանգ են ներկայացնում Իրանի համար: