Փոխարժեքներ
26 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Դեկտեմբերի 5-ին ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարց ուղղեցի, թե ի՞նչ ժամկետներում են տեղի ունենալու Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունները։
Վերջինս մեջբերեց Ընտրական օրենսգիրքը՝ ասելով, որ ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո:
ՀՀ Կառավարությունն այսօր ընդունեց Գյումրու ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշում, որն, ուշադրություն, ուժի մեջ է մտնելու 2025 թվականի փետրվարի 20-ից։
ԿԸՀ-ից էլ հայտնեցին, որ Գյումրու ավագանու ընտրությունը կանցկացվի մարտի 30-ին։
Հարց է առաջանում. եթե Գյումրին հայտնի փրայմերիզի արդյունքում արդեն իսկ ունի ընտրված ԺՊ (թե որքանով է վերջինս ընտրված՝ այլ քննարկման թեմա է), ապա Գյումրու ավագանու լուծարման որոշումը ինչո՞ւ ուժի մեջ չի մտնում այս օրերից, այլ փետրվարի 20-ից՝ շուրջ 2 ամիս 10 օր հետո։
Կարո՞ղ ենք եզրակացնել, որ իշխանությունները 3-4 ամիս ձգձգելով գործընթացը, փորձելու են ամրապնդել Գյումրիի փրայմերիզում հաղթած, «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով պատգամավոր եղած, բայց արդեն յուրային Սարիկ Մինասյանի դիրքերը, իսկ ընտրությունների ժամանակ կիրառելու են վարչական ռեսուրսը, օգտագործելու են իրենց ձեռքում ունեցած բոլոր հնարավոր լծակները՝ զավթելով Գյումրու իշխանությունը։
Օրինաչափ և տրամաբանական կլիներ, որ հոկտեմբերից առանց կառավարման մնացած Գյումրիում օր առաջ լուծարվեր ավագանին, այն ուժի մեջ մտներ այս օրերին՝ ԺՊ-ի նշանակմանը զուգահեռ, և օրենքում սահմանված ժամանակահատվածում կազմակերպվեր արտահերթ ընտրություն։ Տվյալ դեպքում ընտրությունները կկայանային հունվարի վերջին, այլ ոչ մարտի 20-ին:
Նման գորածելաոճից ակնհայտ է՝ ՔՊ-ն Փաշինյանի այս ապօրինությունների ու հերթական խարդավանքների արդյունքում երկու ամիս ավելի ժամանակ է կորզում՝ հող նախապատրաստելով Գյումրի քաղաքի իշխանությունն ու կառավարումը զավթելու համար։ Ավելին՝ դեռ հարց է, թե անգամ այս ամենից հետո կհաջողվի՞ դա»: