Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հետաքրքրվել է, թե արդյոք Reuters լրատվական գործակալությունը նախատեսում է հերքել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի՝ «ավիաաղետի հետևանքով մեծ հավանականությամբ զոհված լինելու» մասին իր հրապարակումը։ Նա այս հաղորդագրությունը որակել է «կեղծ լուրերի տարածում», գրում է ՏԱՍՍ-ը:
«Հետաքրքիր է, արդյոք Reuters գործակալությունը, որը հայտնել է Ասադի «շատ հավանական» մահվան մասին, կհերքի իրեն: Սա կեղծիքի տարածում է, որի դեմ Արևմուտքն այդքան եռանդուն կերպով պայքարում է», - նշել է Զախարովան։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով երկու աղբյուրներ, հայտնել էր, որ «մեծ հավանականությամբ» Ասադը Դամասկոսը լքելուց հետո կարող էր զոհված լինել ավիավթարից։ Ավելի ուշ Կրեմլի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: