|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կրկին մուրացիկի, խնդրողի, համոզողի, զիջողի դիրքերից ելույթ ունենալով Մոսկվայում` ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մենք այս տարի «շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում», եւ ինքը պատրաստ է այս ամիս արդեն ստորագրել խաղաղության` «80 տոկոսով» համաձայնեցված պայմանագիրը: Համոզելով, որ Ադրբեջանն էլ ստորագրի, հայտարարել է, որ ոչ մի տարածքային պահանջ չունենք Ադրբեջանից, եւ կրկին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Խոստացել է ապահովել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապը, ինչպես նաեւ՝ «մեր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց երթեւեկության անվտանգությունը»: «Ավելին»՝ պատրաստ է «որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում»: