կարևոր
439 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-14 19:19
Աշխարհ

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել էր Ուկրաինայում գիշերն իրականացրած թիրախների ցանկը։

Այն ներառում էր նաև էլեկտրակայաններ։

Այս ֆոնին Պեսկովին հարցրել են՝ արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ-ի կողմից քննարկված էներգետիկ հրադադարն անընդունելի է Ռուսաստանի համար։

«Ինչի՞ մասին է հայտարարվել։ Ո՞րն էր էներգետիկ հրադադարի պարագիծը, և ի՞նչ է դա նշանակում։ Արդյո՞ք այն նշված էր»,- հարցրել է Կրեմլի խոսնակը։

Բացասական պատասխան ստանալով՝ նա հաստատել է.

«Դուք միանգամայն ճիշտ եք։ Հետևաբար, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»։

Խոսնակը նաև նշել է, որ օրակարգում ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնեցված միջազգային հանդիպումներ չկան։