կարևոր
358 դիտում, 50 րոպե առաջ - 2026-10-14 20:08
Աշխարհ

Ալիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ

Ալիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին։ Հանդիպման ընթացքում Իսրայելի նախագահը շնորհավորել է Ադրբեջանին՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA) նախագահությունը շարունակելու կապակցությամբ։

Հերցոգը նշել է, որ Ադրբեջանի նախագահության ժամկետի երկարաձգումը՝ 2026-2028 թվականների համար, վկայում է երկրի նկատմամբ բարձր վստահության մասին։ Նա նաև բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահության ընթացքում կառույցի շրջանակում իրականացված աշխատանքը՝ ուղղված գործնական համագործակցության ընդլայնմանն ու վստահության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ։