|
Փոխարժեքներ
16 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.49 |
| RUB | ⚊ | ₽ 5.0795 |
| GBP | ⚊ | £ 494.4 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
«Առաջիկա կիրակի օրը, ժամը 18:00-ին, սպասելու եմ Հանրապետության հրապարակում: Սա մեծագույն առիթն է, որ ազատվենք այս ստի ու կեղծիքի իշխանությունից և ապրենք հաշտության ու կառուցողական մթնոլորտում»,- «Հանրայինի եթերից» կոչ արեց Բագրատ Սրբազանը։
Այնուհետև դիմելով Նիկոլ Փաշինյանին Սրբազանն ասաց․ «Դիմում եմ այսօրվա Կառավարության դեռևս ղեկավարին: Դու իշխանության ես եկել ստախոսությամբ, խաբեությամբ, տապալել ես ամբողջ սահմանադրական կարգը, ոչ թե ձախողել, այլ շեղվել ես այն ծրագրերից, որոնցով ներկայացել ես հանրությանը: Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, որքան դու` որպես չարիք, ղեկարավում ես: Դու խորքում կառավարություն չես, դու ՉԵՍ: Հայկի ժառանգները գալու են քո ետևից, քո չարիքի իշխանության ետևից»: