Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ գիշեր շատ թեժ էին հարձակումները՝ Բեյրութի հարավային ուղղությամբ, բայց նաև թիրախավորվում էին պաղեստինցի ղեկավարները։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Նրա փոխանցմամբ՝ մամուլի ուշադրությունը կենտրոնացած է Լիբանանի հարավային հատված ներխուժման վրա, բայց բուռն մարտերն ընթացքի մեջ են։
«Իսրայելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդարացնում է ներխուժման գործողությունը։ Միաժամանակ ԱՄՆ-ից նկատել են, որ երկարատև չպետք է լինի ցամաքային առաջխաղացման գործողությունը, ավելին՝ խոսվում է սահմանափակ ներխուժման մասին»,- փոխանցեց մեր գործընկերը՝ ավելացնելով, որ դեռևս պարզ չէ Լիբանանի տարածքո՞ւմ են իսրայելական ուժերը, թե՞ ոչ, սահմանին մարտեր են ընթանում։
Անդրադառնալով նաև երկրի քաղաքական խնդիրներին՝ Շ. Գանտահարյանը նշեց, որ Ֆրանսիայի արտգործնախարարն է այցելել Լիբանան։
«Լիբանանի վարչապետը հայտարարեց, որ հրադադարից անմիջապես հետո պետք է երկիրը կարողանա կամք դրսևորել և նախագահ ընտրել, բայց երբ է լինելու հրադադարը դեռևս պարզ չէ»,- ասաց նա։
Ֆրանսիայի արտգործնախախարը Լիբանանում խոսել է ՄԱԿ-ի 1701 որոշումը գործադրելու անհրաժեշտության մասին՝ հրադադար, ուժերի հետքաշում։ «Միաժամանակ մի քանի կետ ունի այն, այն է՝ Իսրայելը որևէ ձևով՝ ո՛չ օդային, ո՛չ ցամաքային ոտնձգություններ չպետք է անի Լիբանանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Դիվանագիտությունն աշխատում է համաձայնության գալու՝ չնայած Իսրայելը տպավորություն է թողնում, որ ինքը կանաչ լույս ունի ներխուժման սահմանափակ գործողությունը իրականացնելու»,- ասաց հայկական պարբարականի գլխավոր խմբագիրը՝ նշելով, որ այս պահին հայկական համայնքում վնասներ չկան։ Ճիշտ է, Բեյրութին եւս Իսրայելը հարվածում է, բայց դրանք առավելապես հարավային հատվածների ուղղությամբ է։
Աղբյուր` Փաստինֆո