Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Արցախը՝ որպես հասարակական-քաղաքական միավոր, ցուցադրում է պետական միասնություն եւ համերաշխություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։ Նա կոչ արեց պահպանել այդ գիծը եւ այն դարձնել ուղենիշ՝ ի դեմս ճակատագրական օրակարգերի։ «Կարծում եմ, որ նման պայմաններում պետք է գործնական մեթոդաբանություն որդեգրել պետական ինստիտուտների բոլոր գործառույթներն ու լիազորությունները պահպանելու, օրենքի շրջանակներում բոլոր քայլերն իրականացնելու համար»,-նշեց Գանտահարյանը:
Նա հիշեցրեց, որ հակամարտության ողջ էությունը հիմնված էր ինքնորոշման սկզբունքի վրա։ «Արցախի ժողովուրդը որդեգրել է պետականության կայացման, սահմանադրական իրավունքների իրացման կուրս, որպեսզի սահմանադրական փոփոխություններն իրականացվեն լեգիտիմ կերպով։ Այս ամենի հիմքում ընկած է արցախահայության ինքնորոշման սկզբունքը։ Այս սկզբունքը ոչ միայն չի կարելի խախտել, այլեւ պետք է պահպանել եւ միջազգային հանրությանը ցույց տալ, որ Արցախը շարունակում է ապրել ամենաժողովրդավարական պայմաններում եւ անգամ շրջափակման մեջ եւ էթնիկ զտումների սպառնալիքի պայմաններում, ցույց տալ, որ չի նահանջում ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված ժողովրդավարական ռեժիմից»,-նշեց Գանտահարյանը։
Աղբյուրը՝ NEWS.am