Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքիայում 10 տարվա բանտարկության ժամկետը լրանալուց հետո ազատ արձակված Հըզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյաները կազմակերպությունը ղեկավարել են Դիարբեքիրի բանտից` ինտերնետի միջոցով:
Թուրքական խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Մալիք Էջդեր Օզդեմիրն ասել է, որ նրանք երկար ժամանակ կազմակերպության հետ հաղորդակցվել են: «Ինտերնետի միջոցով կազմակերպություն են ղեկավարել»,- պնդել է նա:
Թուրքական «Միլլիեթ» պարբերականի փոխանցմամբ` թուրք ընդդիմադիր պատգամավորն ասել է, որ մինչ այս իրենց ուսումնասիրած 30 բանտերում նման նախադեպ չի եղել եւ անգամ բանտարկված լրագրողները նման հնարավորություն չեն ունեցել:
«Մինչեւ հիմա մեր ուսումնասիրած քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին ինտերնետի հնարավորություն չենք տեսել: Բայց Դիարբեքիրի բանտի տնօրենը մեզ տված ճեպազրույցի ընթացքում ասաց, որ Հըզբոլլահի 4 անդամի ինտերնետ է տրամադրվել»: