կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-14 15:32
Աշխարհ

Աֆղանստանն այլևս սպառնալիք չէ, վտանգը գալիս է Եմենից, Սոմալիից, Սիրիայից և Իրաքից. ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար

Աֆղանստանն այլևս սպառնալիք չէ, վտանգը գալիս է Եմենից, Սոմալիից, Սիրիայից և Իրաքից. ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար

Միջազգային ահաբեկչական խմբավորումներից ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքը գալիս է այնպիսի երկրներից, ինչպիսիք են Եմենը, Սոմալին, Սիրիան և Իրաքը, իսկ Աֆղանստանը հեռու է այս ցուցակում առաջինը լինելուց: Bloomberg-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը:

Միևնույն ժամանակ, ըստ Bloomberg-ի, Հեյնսը բացատրել է, որ չնայած Վաշինգտոնի համար Աֆղանստանն այլևս մտահոգության հիմնական պատճառ չէ՝ որպես ահաբեկիչների ապաստարան, ամերիկյան հետախուզական ծառայությունները դեռևս ուշադիր հետևում են իրավիճակին այդ երկրում՝ այնտեղ ահաբեկչական խմբավորումների դիրքերի վերականգնման հնարավորությունը բացառելու համար: