կարևոր
3241 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-27 19:26
Քաղաքական

Նիկոլը պատրաստ չէ Պուտինի հետ հանդիպմանը

Նիկոլը պատրաստ չէ Պուտինի հետ հանդիպմանը

Պուտինի՝ Ադրբեջան երկօրյա պետական այցի եւ հայ-ադրբեջանական հարաբերւթյունների կարգավորման շուրջ ալիեւի հետ բանակցությունների ընթացքում Պուտինը հայտարարել է՝ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնի դրան: Այդպես էլ արվեց։ Պուտինի եւ դրաի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում, ըստ Կրեմլի մամուլի ծառայության, «հաստատվել է ռուսական կողմի պատրստակամությունը Հայաստանին եւ Ադրբեջանին հետագայում եւս աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի առաջմղման, ինչպես նաեւ տրանսպորտային-լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցում»: Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությանը, ապա նա հավելել է․ «զրուցակիցները պայմանավորվել են հանդիպել «հարմար առիթի դեպքում»՝ չնայած Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ կողմերը միայն «պայմանավորվել են շարունակել շփումները»: Ի՞նչ է կանգնած հաղորդագրությունների սյս երկու «նուրբ» խմբագրումների հետեւում: Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։

«Երբ Պուտինն ասում է՝ Մոսկվան պատրաստ է օգնել Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցում, դա փաստացի նշանակում է Բաքվին եւ Երեւանին կոչ անել վերադառնալ խաղաղության պայմանագրի նախապատրստման մոսկովյան բանակցային հարթակ։ Բաքուն դեմ չէ։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է․ «Մոսկվան հարմար հարթակ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության շուրջ բանկցությունների համար»: Ինչ վերաբերում է Երեւանին, ապա նա պաշտոնապես չի բոյկոտում Բաքվի հետ բանակցությունների ռուսական հարթակը, բայց նախապատվությունը տալիս է եվրոպական եւ ամերիկյան հարթակներին։ Արդյունքում, փաստորեն, պոկվելով մոսկովյան բանակցային հարթակից՝ լողմերը զգալի դիվանագիտական մարաթոն են անցկացրել արեւմտյան «բեմահարթակներում», սակայն հայտնվել փակուղում», - նշել է Տարասովը։

«Երեւանում կարծում են՝ Մոսկվան խաղում է Բաքվի կողմից, սիկ Բաքվում վստահ են՝ Արեւմուտքը խաղում է Հայաստանի կողմից։։ Այս իրավիճակում կողմերը կարող էին բանակցությունների գնալ առանց միջնորդների, սակայն նման ձեւաչափը բացահայտում է խնդրի միայն մեծ բազմակողմանիությունն ու բարդությունը։ Արդյունքում, 2020ի նոյեմբերին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից անցել է չորս տարի, իսկ սայլըտեղից չի շարժվել։ Կողմերը հեռացել են ձեռք բերված եռակողմ (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան) պայմանորվածությունների կատարման ուղղությամբ հետագա առաջընթացից՝ խրվելով միջանկյալ բնույթի քննարկումների մեջ, երբ նրանց գործողությունների մոտիվացիան դադարում է ակնհայտ լինել։Մնում են նաեւ դիվանագիտական մեթոդաբանության խնդիրները։ Այսպես Երեւանը հայտարարեց Ադրբեջանի տարածքային ամբղջականության ճանաչման մասին, քանի որ հակառակ դեպքում անհնար է խոսել խաղաղության պայմանագրի մասին։ Ճիշտ է, հայ փորձագետները մատնանշում են՝ կա խմդիր Լեռնային Ղարաբաղը լքած հայկական անկլավի ապագայի հետ եւ պնդում՝ դրա համար ստեղծել միջազգային մեխանիզմ։ Բաքուն, իր հերթին, պահանջում է փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ, թեեւ նիկոլի՝ պայմանագրի տեքստում Լեռնային Ղարաբաղը չներառելու որոշումը պետք է գոհացնի Ադրբեջանին։ Բայց այդ շամփուրի վրա շիկանում է նաեւ սահմանազատման խնդիրը, ի հայտ են գալիս ինչ-որ նոր գաղափարներ, որոնք «անսպասելիորեն» կոտրում են բանակցային սցենարը։ Այդ պատճառով երկու երկրների միջեւ լարվածության աճը պատահական չի թվում», - նշել է Տարասովը։

«Իհարկե, -շարունակում է քաղաքագետը,- Երեւանն ու Բաքուն մոսկովյան բանակցային հարթակ վերադարձնելը իրադարձությունների ընթացքը բոլորովին այլ հուն կդարձներ։ Պուտինն առաջարկում է վերսկսել դոփվող բանակցային գործընթացն՝ առանց արտաքին լրացուցիչ դրամատիզմի։ Բայց Երեւանը շարունակում է ինչ-որ բանի սպասել՝ կարծելով, որ տարածաշրջանում կարող է փոխվել քաղաքական եւ աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռությունը։ Նման իրավիճակում առանձնահատուկ կարեւորություն ունի Պուտինի վերջերս Բաքու կատարած այցը եւ Ալիեւի հետ նրա անձնական շփումը: Այս առումով նաեւ նիկոլ-Պուտին հանդիպում է սպասվում, բայց դա առայժմ միայն «հարմար առիթի» է սպասում՝ ընդհանրապես ձգձգելով բանակցային ողջ գործընթացը։ Բայց արդյո՞ք դա պետք է նիկոլին, որը խաղադրույք է կատարում արեւմտյան կուրատորների վրա»,- ամփոփում է Տարասովը:

Աղբյուրը՝ iarex.ru
Թարգմանեց Գայանե Մանուկյանը