|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մովսես Գորգիսյանի կյանքն ու քաղաքական գործունեությունը հայրենիքի ազատությանն ու անկախությանը նվիրվելու բացառիկ օրինակ են: Նրա խանդավառ նկարագիրը, սկզբունքային հարցերում անհողդողդ կեցվածքը, մարդկանց վեհ գաղափարներով համակելու և իր հետևից տանելու կարողությունը հատուկ են քչերին: Նա հաստատ գիտեր, թե ինչ չի կարելի հանդուրժել և հանուն ինչի արժե խիզախել: Նա խիզախեց, կանգ չառավ որևէ զոհողության առջև և գնաց մինչև վերջ: Այդպես՝ մինչև վերջ, այդպես անմնացորդ գնում են իսկական հերոսները:
Ծնունդդ շնորհավոր, սիրելի Մովսես Գորգիսյան: Այսօր մենք կրկնում ենք քո կարգախոսը մեր երազած երկրի մասին. «Կեցցե՜ այն Հայաստանը, որ վաղն է գալու»: