Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայկական Շուշիում, որ ոմանց համար «դժբախտ ու դժգույն» էր, Ալիևը նորից հերթական պահանջաշարն է բարձրաձայնել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը: Տարբեր քաղաքական գործիչներ, հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, փորձագետներ, պարզապես հանրային հարթակներում ակտիվ հայրենակիցներ նշում ու նկատում են, որ ալիևյան պահանջներին պաշտոնական Երևանը անգամ չի արձագանքում, չի պատասխանում: Ռացիոնալ մտածողության, իրական քաղաքականության, քաղաքագիտության, դիվանագիտության տեսանկյունից, պաշտոնականության տեսակետից նրանք, իհարկե, իրավացի են:
Այսինքն, ասելով, որ չեն պատասխանում, մեր այդ հայրենակիցները նկատի ունեն թշնամուն հակադարձելը: Այդ տեսանկյունից, իհարկե, նրանց դիտարկումները տեղին են. Նիկոլ Փաշինյանն ու իր քպական թիմը իսկապես էլ Ալիևին, Էրդողանին, մի խոսքով՝ Հայաստանի ու հայության թշնամիներին չեն հակադարձում կամ գրեթե չեն հակադարձում: Սակայն չի կարելի ասել, թե Ալիևի կամ, առավել ևս, Էրդողանի՝ Հայաստանին ուղղված ստորացուցիչ, նվաստացուցիչ ու պարզապես կործանարար պահանջները մնում են անարձագանք:
Նիկոլ Փաշինյանը և իր գլխավորած իշխանությունը թշնամիների այդ պահանջներին ոչ միայն «արձագանքում» են, այլև շատ հաճախ հենց ձայնակցում են: Ամենից վատը, որ թշնամիների պահանջներին Փաշինյանն ու իր իշխանությունն արձագանքում են գործերով, քայլերով՝ գործնականում կատարելով ներկայացված պահանջները: Մեկը չէ, երկուսը չէ, օրինակներ, ցավոք, շատ կան՝ սկսյալ Արցախը ադրբեջանական ճանաչելուց ու թշնամու երախը նետելուց մինչև Հայաստանից տարածքներ հանձնելու, Սահմանադրություն փոխելու պատրաստակամություն: Այնպես որ, լավ էլ «արձագանքում» են...