|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Միջպետական ճանապարհի Կիրանց-Բաղանիս հատվածը` ադրբեջանական զինուժի վերահսկողութան տակ:
Կիրսնցի և Բաղանիսի ծայրերին բարձր ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Դա հոգեճնշող ազդեցություն է թողնում Հայսստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհով երթևեկողների վրա։ Բաղանիս֊Այրումում հայկական դիրքերը, Ադրբեջանին հանձնելուց հետո, ճանապարհն ադրբեջանական զինուժի թիրախում է՝ մոտ 100 մետր հեռավորությամբ։
Հայկական և ադրբեջանական դիրքերը իրար շատ մոտ են։ Մեծ բեռնատարներն իրենց ծանրությամբ մեծ փոսեր են առաջացրել Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ Հարսնաքարով ձգվող ճանապարհին, ուստի վարորդները գերադասում են այդ հատվածն անցնել սահմանագոտով՝ ադրբեջանական դիրքերի առջևով։
Մի հարց՝ Նիկոլ Փսշինյանն ինչի՞ դիմաց հանձնեց նախկինում ադրբեջանաբնակ չորս գյուղերի և Կիրանցի տարածքները, եթե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգն այդպես էլ չի հաստատվել»։