|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
«Եթե վարկի ժամկետը վեջացել է 2023 թվականի դեկտեմբերին՝ ինչո՞ւ եք առաջարկում փոփոխություն անել հիմա»,- ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նման հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկի փակման ժամկետի երկարաձգմանը:
«Հիմնավորման մեջ, որը ներկայացվել է, ձեր ասածից ոչ մի բառ չկա՝ այսինքն երաշխիքային ժամկետի ավարտ և այլն: Ուղղակի գրել եք անհրաժեշտ է երկարաձգել: Դա շատ նման է, որ հանձնաժողովներից համազեկուցողը վեր է կենում և ասում՝ «հանձնաժաղովը քննարկել է, դրական եզրակացություն է տվել», դե պարզ է, որ դրական եզրկացություն տված չլիներ չէր մտնի ԱԺ: Հիմա, եթե նպատակահարմար չլիներ, չէիք գա այստեղ, բայց հիմնավորում չկա»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: